• Latest news

Գրավված ՊՊԾ գնդում պահված բժիշկը եւ բուժքույրը պարգեւատրվել են անձնուրաց աշխատանքի համար

10 սեպտեմբերի, 2016  16:37

Շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, որոնց պահել էին «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում, անձնուրաց աշխատանքի համար պարգեւատրվել են   անկախ Հայաստանի առողջապահության  25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: 

«Զուտ գնահատվել է մեր աշխատանքը, սա տրված է ամբողջ շտապօգնությանը: Մարդիկ կային չերեւացին, բայց նրանց աշխատանքը ամենօրյա այնտեղ եղել է, կապ չունի՝ ինչ-որ մեկը գերության մեջ է եղել , թե՝ ոչ», - լրագրողների հետ զրույցում նշել է Սալվադոր Խեչոյանը: 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Սասնա Ծռեր» խմբի անդամները մի քանի օրվա ընթացքում ոստիկանության գրավված ՊՊԾ-ում են պահել շտապօգնության  աշխատակիցների, որոնց թվում էին Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll