• Latest news

Առավոտյան ծխելն ամենամեծ վնասն է հասցնում օրգանիզմին

13 սեպտեմբերի, 2016  16:59

Առավոտվա ժամերին եւ սոված փորին ծխելն առավել բացասաբար է ազդում մարդկային օրգանիզմի վրա, պարզել են Պենն Սթեյթի քոլեջի գիտնականները: Մասնագետների անցկացրած հետազոտությանը մոտ 7 հազար մարդ է մասնակցել, որոնք մշտապես ծխում են: Միաժամանակ այդ ծխողների կեսն ուռուցքային հիվանդություններ ունի: 

Գիտնականների տեղեկությունների համաձայն, արթնանալուց հետո   10-30 րոպեի ընթացքում ծխախոտ ծխելը 80 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բացի այդ, նրանք նշել են, որ թոքերի քաղցկեղով հիվանդացման դեպքերի 90 տոկոսը կապված է նիկոտինային կախվածության հետ: 

Ուռուցքային հիվանդության զարգացման ռիսկը բացառելու համար գիտնականները խորհուրդ են տալիս պայքարել վտանգավոր սովորության դեմ: Նրանց, ովքեր այնուամենայնիվ չեն կարող հրաժարվել ծխախոտից, գիտնականները խորհուրդ են տալիս չծխել գոնե առավոտյան: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նիկոտինին ընտելացման հետ ուղղակիորեն կապված են այլ խնդիրներ եւս, որոնք մարդու առողջության եւ կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll