Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան կոնգրեսը տեղի կունենա 2016 թ. սեպտեմբերի 23-24-ին Երեւանում, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում: Արդեն տասնութ տարի անընդմեջ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան կազմակերպում է ամենամյա կոնգրես, որը Հայաստանի ուրոլոգների նախաձեռնած ամենախոշոր մասնագիտական հավաքն է, ինչպես նաեւ այն հարթակը, որը ժողովում է բոլոր նրանց` եւ´ Հայաստանից, եւ´ արտերկրից, ովքեր մտահոգ են մեր հանրապետությունում բժշկության եւ ուրոլոգիայի ճակատագրով:
Ինչպես եւ անցած տարիներին, այս անգամ եւս կոնգրեսի աշխատանքներին հրավիրվել են մասնակցելու աշխարհահռչակ ուրոլոգներ եւ հարակից մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ` Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից: Մասնավորապես, կոնգրեսին կմասնակցի եւ մի քանի դասախոսությամբ հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր` Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Ռիչարդ Բաբայանը:
Կոնգրեսի առաջին օրը` սեպտեմբերի 23-ը, ամբողջովին նվիրված է լինելու Ուրոլոգիայի Եվրոպական դպրոցի դասընթացին, որի ժամանակ ելույթ կունենան Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից արտոնված երեք բանախոսներ: Հաջորդ օրը եւս ծրագրված են մի շարք մեծարժեք դասախոսություններ, որոնք կկարդան ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Լիբանանից ժամանած մեր գործընկերները:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կոնգրեսի կայք՝ http://aauannual18.uroweb.am
ԾՐԱԳԻՐ
Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Երևան, Խորենացու, 15, www.eliteplaza.am:
Կոնգրեսի նախագահ՝ Ռուբեն Հովհաննիսյան:
Հեռախոսներ՝ +37491419490, +37491429337, ֆաքս՝ +37410242023:
Էլ. փոստ՝ [email protected], կայք՝ www.uroweb.am:
Ամսաթվեր՝ 23-24 սեպտեմբեր 2016 թ.:
Պաշտոնական լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (սինքրոն թարգմանությամբ):
Գրանցում՝ 8:30 - 16:00, 23 սեպտեմբերի:
ՕՐ ԱՌԱՋԻՆ. ՈւՐԲԱԹ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ESU ԴԱՍԸՆԹԱՑ
Դասընթացի ղեկավար՝ Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:
08.55 Ուրոլոգիայի եվրոպական դպրոց՝ եզակի կրթական հարթակ ուրոլոգների համար:
Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:
09.00 Միզապարկի քաղցկեղին վերաբերող վերջին փոփոխությունները EAU 2016 թ. ուղեցույցներում:
Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:
09.30 Միզապարկի մակերեսային քաղցկեղ. ներմիզուկային մասնահատում և հետագա կոնսերվատիվ մենեջմենթ:
Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:
10.00 Ցիստէկտոմիայի և ճառագայթային բուժման դերը միզապարկի ինվազիվ քաղցկեղի բուժման գործում:
Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:
10.30 Փոքր ընդմիջում:
Սահմանափակված հիվանդություն
11.00 Շագանակագեղձի սահմանափակված քաղցկեղի բուժման տարբերակները. ինչպես ընտրել պացիենտներին ակտիվ հսկողության, հորմոնալ թերապիայի, վիրահատության և ճառագայթային բուժման համար:
Օ. Յուսեփովիչ, Պետահ-Տիկվա, Իսրայել:
11.30 Երիկամների փոքր գոյացությունների մենեջմենթը:
Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:
12.00 Կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկում:
12.45 Մեծ ընդմիջում:
Վիրահատական բուժում
14.00 Արմատական պրոստատէկտոմիա. վերլուծություն քայլ առ քայլ:
Օ. Յուսեփովիչ, Պետահ-Տիկվա, Իսրայել:
14.30 Երիկամի բաց մասնահատում. վերլուծություն քայլ առ քայլ:
Ջ. Վան Մորսելաար, Ամստերդամ, Նիդերլանդներ:
15.00 Կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկում:
15.30 Փոքր ընդմիջում:
Դեղորայքային բուժում
16.00 Միզապարկի և շագանակագեղձի չարորակ գոյացությունների քիմիոթերապիա, երիկամի քաղցկեղի համար կիրառվող սմարթ-դեղորայք:
Տ. Կլատտե, Փարիզ, Ֆրանսիա:
16.30 Կլինիկական դեպքերի ինտերակտիվ քննարկում:
17.00 Առաջին օրվա ամփոփում, դասընթացի փակում:
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ՇԱԲԱԹ, 24 ՍԵՊՏԵԲԵՐԻ
ՀԻՄՆԱՐԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
9.30 – 10.00 Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիա (ԱՈւԱ). կրթական, կազմակերպչական և գործնական դերակատարումը:
Ռիչարդ Բաբայան, ԱՈւԱ-ի պրեզիդենտ, Բոստոն, ԱՄՆ:
Նիստ 1. Օնկոուրոլոգիա:
Մոդերատորներ՝ Ռիչարդ Բաբայան, Կարո Դերձակյան, ԱՄՆ,
10.00 –10.20 Ռոբոտային ֆունկցիոնալ ուրոլոգիա:
Դմիտրի Պուշկար, Մոսկվա, Ռուսաստան:
10.20 – 10.45 Երիկամի տարածված քաղցկեղի վիրահատական բուժումը և թիրախային համակարգային քիմիոթերապիան:
Ստեֆան Բուրջյան, Մեյո հիվանդանոց, ԱՄՆ:
10.45 – 11.05 Շագանակագեղձի տեղային-տարածուն և օլիգոմետաստատիկ քաղցկեղի մուլտիմոդալ մենեջմենթը:
Գուրամ Խարազանաշվիլի, Թբիլիսի, Վրաստան:
11.05 – 11.20 Քննարկում:
11.20 – 11.45 Փոքր ընդմիջում:
Նիստ 2. Օնկոուրոլոգիա:
Մոդերատորներ՝ Գուրամ Խարազանաշվիլի, Վրաստան, Դմիտրի Պուշկար,
Ռուսաստան, Ստեֆան Բուրջյան, ԱՄՆ,
Վարուժան Շահսուվարյան, Հայաստան
11.45 – 12.05 Ռոբոտային, լապարոսկոպիկ և բաց վիրահատությունների կիրառումը երիկամի տեղային քաղցկեղի վիրահատական բուժման համար:
Միխաիլ Մոսոյան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան:
12.05 – 12.25 Արմատական ցիստէկտոմիայի հարվիրահատական բարդությունները. ոսկե ստանդարտներ և վիրաբուժական ռիսկի նվազեցում:
Ստեֆան Բուրջյան, Մեյո հիվանդանոց, ԱՄՆ:
12.25 – 12.45 Շագանակագեղձի վիզուալիզացիա. Ժամանակակից մոտեցումներ:
Զարեհ Կասարջյան, Բեյրութ, Լիբանան:
12.45 – 13.00 Քննարկում:
Նիստ 3. Էնդոուրոլոգիա և կանացի ուրոլոգիա:
Մոդերատորներ՝ Զարեհ Կասարջյան, Լիբանան, Նինո Թուրմանիձե,
Վրաստան, ՍԵրգեյ Ֆանարջյան, Հայաստան
13.00 – 13.20 Հիմնախնդիրների արդի վիճակն էնդոուրոլոգիայում:
Ռիչարդ Բաբայան, ԱՈւԱ-ի պրեզիդենտ, Բոստոն, ԱՄՆ:
13.20 – 13.40 Կանացի ուրոլոգիա. նոր բարդություններ և նոր լուծումներ:
Գևորգ Կասյան, Մոսկվա, Ռուսաստան:
13.40 – 14.00 Գերձայնային հետազոտությունների դերը կանանց միզուկի հիվանդությունների ախտորոշման գործում:
Նինո Թուրմանիձե, Թբիլիսի, Վրաստան:
14.00 – 14.20 Ուրեթերոցելեի ապացուցողական մենեջմենթը երեխաների մոտ:
Փոլ Մերգերյան, Սիեթլ, ԱՄՆ:
14.20 – 14.35 Քննարկում:
14.35 – 15.20 Մեծ ընդմիջում:
Նիստ 4. Սատելիտային սիմպոզիում:
Մոդերատորներ՝ Գևորգ Կասյան, Ռուսաստան, Նինո Թուրմանիձե,
Վրաստան, Իվան Աղաջանյան, Հայաստան
15.20 – 15.40 Ստորին միզուղիների ախտանիշներ. կոնսերվատիվ բուժման արդյունավետությունը: Հովանավորված ելույթ:
Երվանդ Հարությունյան, Երևան, Հայաստան:
15.40 – 16.00 Միզաքարային հիվանդության բուժման ժամանակակից մեթոդները: Հովանավորված ելույթ:
Ալեքսանդր Պրասոլով, Մոսկվա, Ռուսաստան:
16.00 – 16.20 Ներմաշկային վիրահատությունների բարդությեւնները. Համաշխարհային փորձի քննարկում:
Վիգեն Մալխասյան, Մոսկվա, Ռուսաստան:
16.20 – 16.40 Ալֆա-ադրենոպաշարիչների դերը միզածորանի քարերի բուժման գործում: Հովանավորված ելույթ:
Արմեն Ավոյան, Երևան, Հայաստան:
16.40 – 16.55 Քննարկում:
Նիստ 5. Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի և Հայաստանի ճառագայթաբանների ասոցիացիայի համատեղ սեսիա:
Մոդերատորներ՝ Գեղամ Աղաբեկյան, Արթուր Գրաբսկի, Հայաստան
16.55 – 17.15 Վիրտուալ կոնտրաստային ՀՇ-ուրոգրաֆիա. դերը, արդյունավետությունը և կիրառվող ռենտգեն-կոնտրաստային նյութերը: Հովանավորված ելույթ:
Կոստան Ղալումյան, Երևան, Հայաստան:
17.15 – 17.35 Մագնիսա-ռեզոնանսային շերտագրման դերը կոնքի օրգանների օնկոուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման գործում: Հովանավորված ելույթ:
Արմեն Վասիլյան, Երևան, Հայաստան:
17.35 – 17.50 Քննարկում
17.50 – 18.00 ՀՈՒԱ կազմակերպչական հարցեր:
18.00 – 18.20 Կոնգրեսի փակում, հավաստագրերի և կրեդիտների բաշխում:
19.00 Գալա բանկետ
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր