Երեւանում տեղի կունենա Մոլեկուլյար ալերգոլոգիայի դպրոց

28 սեպտեմբերի, 2016  20:35

Երեւանում սեպտեմբերի 29–ին տեղի կունենա «Մոլեկուլյար ալերգոլոգիա» խորագրով դպրոց: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Վիեննայի բժշկական համալսարանի ներկայացուցիչներ: Միջոցառումը նախատեսված է ալերգոլոգների, ԼՕՌ մասնագետների, մաշկաբանների, թերապեւտների, պուլմանոլոգների, մանկաբույժերի եւ բոլոր հետաքրքրված մասնագետների համար:

Միջոցառման ծրագիր`

9:00-10:00- Գրանցում

1. Ախտորոշման 1-ին աստիճան «IgE ախտորոշման մեթոդները և դերը պոլիկլինիկ պրակտիկայում» - պրոֆ. Ֆելիքս Գաստագեր, Վիեննայի Բժշկական Համալսարան

2. Ախտորոշման 2-րդ աստիճան «Ալերգոդիագնոստիկա` «Էկզեմա, Ռինիտ, Ասթմա» սիմպտոմատիկ փաթեթներ» - պրոֆ. Ալեքսանդր Հիլ, INUNIMAI (International Network of University for Molecular Allergology and Immunology)

13:00 - 14:00 ընդմիջում

3. Ախտորոշման 3-րդ աստիճան «Մոլեկուլյար ալերգոդիագնոսիտկա» պրոֆ. Վիկտորիա Գարիբ, Վիեննայի Բժշկական Համալսարան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում