Երեւանում կկայանա «Մանկաբուժություն» սատելիտային սիմպոզիումը

4 հոկտեմբերի, 2016  10:44

Հոկտեմբերի 7-8-ը Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համատեղ, Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի եւ Ամերիկաավստրիական հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպում է «Մանկաբուժություն» սատելիտային սիմպոզիում:

Սիմպոզումի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է 8 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում