Ջրի տակ ծննդաբերելը կարող է վտանագավոր լինել

21 մարտի, 2014  17:18

Տաք ջրով վաննան կարող է սկզբում թուլացնել երկունքի ցավերը, բայց պարզվել է, որ հենց ծննդաբերությունը ջրի տակ այդքան էլ արդյունավետ չէ, նույնիսկ վտանգավոր է, ասված է ԱՄՆ-ի մանկաբարձների ուղեցույցում:

ԱՄՆ-ում շատ երեխաներ ծնվում են ջրի տակ, իսկ ծննդատներում ծննդկանին անմիջապես առաջարկում են հատուկ լողավազան կամ վաննա, որպեսզի նա կարողանա թուլանալ, փոխանցում է Fox News-ը:

Համենայն դեպս, ջրի տակ ծննդաբերության ոլորտում հետազոտությունները շատ քիչ են: Սակայն վերջին տասնամյակում շատ զեկույցներ վկայում են, որ նորածինը կարող է շնչահեղձ լինել ու խեղդվել, ասված է Մանկաբարձների ամերիկյան քոլեջի եւ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի համատեղ եզրակացության մեջ:

Չնայած այդպիսի բարդություններ շատ հազվադեպ են լինում՝ զեկույցում ասված է, որ ջրի տակ ծննդաբերություն պետք է անցկացվի միայն հետազոտական նպատակներով՝ հարցը պարզելու համար:

«Ջրի տակ փորձերը նույնը չեն, ինչ ջրի տակ ծննդաբերությունը»,- նշում է բժիշկ Ջեֆֆրի Էքերը Հարվարդի համալսարանից: Ջրի տակ ծննդաբերությունը, որը, ինչպես ասում են, լավ է անդրադառնում արգանդի վրա, արդեն մի քանի տասնամյակ արվում է՝ չնայած շատ կանայք միայն երկունքի ցավեր են ապրում ջրի տակ, իսկ ծննդաբերում են «ցամաքում», ասում է Թինա Ջոնսոնը Nurse-Midwives ամերիկյան քոլեջից:

Զեկույցում ասված է, որ հիվանդանոցներն ու ծննդատները պետք է ջրի տակ ծննդաբերել առաջարկեն միայն նվազագույն ռիսկի ենթակա հղիներին: Վաննաները պետք է լինեն ախտահանված, իսկ կանայք ամբողջ ընթացքում պետք է հսկողության տակ լինեն, որպեսզի հնարավոր լինի վտանգի դեպքում նրանց անմիջապես հանել այնտեղից:

Ջրի տակ ծննդաբերության պոտենցիալ ռիսկերից են՝ վարակները, երեխայի մարմնի ջերմաստիճանի կարգավորման դժվարությունները եւ շնչառական խանգարումները, եթե երեխան ջուր է կուլ տալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում