Ինչպե՞ս ճիշտ նախաճաշել. գիտնականներ

14 նոյեմբերի, 2016  10:43

Աշխարհում մարդկանց կեսից ավելին սխալ է սնվում եւ ոչ ճիշտ նախաճաշում, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության եւ ֆիզիկական կազմվածքի վրա: Այս մասին հայտնել են Ավստրալիայի գիտնականները, որոնք նաեւ իրենց տեսակետն են ներկայացրել ճիշտ նախաճաշի մասին:

Կանոն համար մեկ. պարտադիր նախաճաշել: Նախաճաշն իրականում շատ կարեւոր է առողջության եւ նյութափոխանակության համար, այն օրգանիզմն էներգիայով է ապահովում, որն անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքային օրվա համար, այդ պատճառով նախաճաշը բաց թողնելը սխալ է:

Ըստ գիտնականների, երբ մարդը չի նախաճաշում, օրվա ընթացքում սովորաբար ավելի շատ է ուտում, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, իսկ ավելի մեծ տարիքում՝ լուրջ հիվանդությունների եւ ճարպակալման:

Կանոն համար երկու. նախաճաշից առաջ հարկավոր է մեկ բաժակ գոլ ջուր կամ առանց շաքարավազի կանաչ թեյ խմել: Դրանից 1-2 ժամ անց կարելի է նախաճաշել:

Կանոն համար երեք. նախաճաշը պետք է հավասարակշռված լինի, սննդարար եւ օրգանիզմին օգտակար նյութեր փոխանցի: Միաժամանակ, սակայն, այն չպետք է ծանրաբեռնի եւ ճնշի նյութափոխանակության պրոցեսը: Գիտնականների կարծիքով՝ շատերը չեն հետեւում այս կանոնին:

Շատերն են համակարծիք, որ նախաճաշին պետք է սպիտակուցներ պարունակող մթերքներ (օրինակ՝ ձու), հատիկավորներ եւ շիլաներ ուտել: Իսկ ահա քաղցրավենիք ընտրելն այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ նախաճաշից կարճ ժամանակ անց նորից քաղց կզգաք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում