Հանգստյան օրերին, որոնք հագեցած են տոնական միջոցառումներով եւ հացաբուլկեղենով, մարդը կարող է ինքն իրեն երես տալ, բայց չափավոր։
Հանգստայն օրերին դշվար է խուսափել գայթակղություններից, բայց կարելի է խուսափել քաշի ավելացումից եւ անառողջ սննդից՝ հոգեբանորեն նախապատրաստվելով դրան: Այս պարզ խորհուրդները կօգնեն ձեզ ձեր ձեռնարկած գործում:
Միշտ նախօրոք պլանավորեք: Եթե պատրաստվում եք ինչ-որ արարողության , դրանից առաջ սպիտակուցային սնունդ կերեք: Թե ինչ ուտել ճիշտ որոշելն ավելի հեշտ է, երբ դուք քաղցած չեք: Իսկ եթե դուք ինքներդ եք միջոցառում պլանավորում, ապա փորձեք տարածված ճաշատեսակներին ավելի լավ այլընտրանք գտնել:
Մի խմեք կալորիաներով հագեցած ըմպելիք: Որպեսզի ձեզ չտանջի ծարավը, շատ ջուր խմեք եւ խուսափեք յուղոտ սերով, քաղցրացված հյութերով կամ թթու հավելումներով տոնական կոկտեյլներից: Դրա փոխարեն ավելի լավ է մեկ բաժակ կարմիր գինի կամ այլ մաքուր ալկոհոլ խմել օղիով եւ կիտրոնի կտորով իսկ արանքում խմել ջուր:
Կենտրոնացեք հանգստյան օրերի, այլ ոչ թե սննդի վրա: Հանգստյան օրերը նրա համար են, որպեսզի մենք ժամանակ անցկացնենք մեր սիրելի մարդկանց հետ, հիշենք անցյալը եւ վերականգնենք ավանդույթները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում