Սելենով հարուստ 7 մթերք

27 նոյեմբերի, 2016  11:26

Սելենը վահանաձեւ գեղձի աշխատանքի կարգավորման, տըեստոստերոնի արտադրման, իմունիտետի ամրապնդման եւ մաշկի առողջության պահպանման համար առանցքային դերակատարում ունեցող նյութ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգների համաձայն՝ մարդուն օրական անհրաժեշտ է մոտ 60-70 միկրոգրամ սելեն: Այն կարելի ստանալ հետեւյալ մթերքներից.

Վարսակ

Առավոտյան մեկ գավաթ վարսակի շիլան ձեզ ոչ միայն հագեցվածության երկարատեւ զգացողություն կտա, այլեւ օրգանիզմը սելենով կապահովի: Վարսակի 100 գրամում սելենի 34 միկրոգրամ է պարունակվում:

Արեւածաղկի սերմեր

Արեւածաղկի սերմերը, որոնք մոնոչհագեցած եւ պոլիչհագեցած ճարպաթթուներ են պարունակում, առողջ եւ օգտակար նախաուտեստ են համարվում, չնայած շատ կալորիաներ են պարունակում: Արեւածաղկի 100 գրամ սերմերում պարունակվում է 78 միկրոգրամ սելեն:

Պանիր

Պանիրը առողջության համար օգտակար շատ նյութեր է պարունակում, որոնց թվում է նաեւ սելենը: Պանրի 100 գրամում սելենը մոտ 19-20 միկրոգրամ է կազմում:

Հավ

Հավի միսը սպիտակուցների, մեծ թվով վիտամինների եւ հանքանյութերի, այդ թվում՝ սելենի աղբյուրն է: Հավի 100 գրամում գրեթե 24-25 միկրոգրամ սելեն է պարունակվում:

Ձու

Եփած ձուն սպիտակուցների հաջորդ աղբյուրն է: Այն հարուստ է նաեւ այլ նուտրիենտներով: 100 գրամ ձվի մեջ մոտ 30 միկրոգրամ սելեն է պարունակվում:

Սունկ

Սնկերը հագեցած են ցինկով, վիտամինների կենսահամալիրով եւ կալիումով: Դրանք նաեւ սելեն են պարունակում՝ 100 գրամում գրեթե 11,5 միկրոգրամ: Լավն այն է, որ սնկերը կալորիաներ բավական քիչ են պարունակում, այնպես որ՝ սնկի սիրահարներն իրենց կազմվածքի համար անհանգստանալու կարիք չունեն:

Յուղոտ ձուկ

Ձկան մեջ պարունակվող Օմեգա-3 ճարպաթթուներն ուղղակի անհրաժեշտ են մեր առողջության պահպանման համար: Սաղմոնի 100 գրամում 38 միկրոգրամից ոչ պակաս սելեն է պարունակվում, ուստի խորհուրդ է տրվում յուղոտ ձուկ օգտագործել որքան հնարավոր է հաճախ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում