Ձմռանն առողջությունն ամրացնող 6 մթերք

28 նոյեմբերի, 2016  11:57

Ձմռանը մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան տարվա մյուս եղանակներին. ցուրտն ու բարձր խոնավությունը նպաստում են գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների տարածմանը: Ավելի քիչ հիվանդանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել փակ տարածքները եւ զգույշ լինել հիվանդների հետ շփվելիս: Սակայն կարեւոր է նաեւ ճիշտ սնվել, քանի որ դա օգնում է պահպանել առողջությունն ու ամրապնդել իմունիտետը:

Գերմանացի մասնագետ Անտյե Գալը խորհուրդ է տալիս ձմեռային սննդակարգում ներառել հետեւյալ 6 մթերքները.

1. Բրոկոլի

Բրոկոլին մեծ քանակությամբ C վիտամին, B խմբի վիտամիններ, ինչպես նաեւ մի շարք միկրոտարրեր է պարունակում՝ երկաթ, կալցիում, կալիում եւ ցինկ: Այդ պատճառով բրոկոլին շատ օգտակար է եւ օգնում է ամրապնդել իմունիտետը:

2. Նարինջ

Նարինջն արժեքավոր է մեծ քանակությամբ C վիտամինի պարունակության շնորհիվ, որն օգտակար է մեր օրգանիզմի համար: C վիտամին կա նաեւ քաղցր պղպեղի եւ մաղադանոսի մեջ:

3. Եղերդակ (ցիկորի)

Եղերդակը C վիտամինի եւ ինուլինի կարեւոր աղբյուր է համարվում, որն աղիները պաշտպանում է բորբոքումից: Այն նաեւ մեծ քանակությամբ կարոտին է պարունակում:

4. Սխտոր

Սխտորի մեջ առկա նյութերն օգտակար են սրտի եւ անոթների աշխատանքի համար: Ալիցին նյութը, օրինակ, չեզոքացնում է ազատ ռադիկալներն ու կանխում օրգանիզմին դրանց հասցրած վնասը: Այս նյութը լավ է պատրաստվում սխտորն ամբողջական պատրաստելու կամ թարմ ուտելու դեպքում:

5. Խնձոր

Խնձորը պեկտիններ է պարունակում, որոնք հագեցվածության զգացողություն են առաջացնում եւ լավացնում են մարսողությունը: Խնձորը նաեւ մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում:

6. Նուշ

Նուշը հարուստ է արժեքավոր ճարպերով, վիտամիններով եւ հանքանյութերով: Խոսքը, մասնավորապես, В2 եւ Е վիտամինների մասին է, որոնք կարեւոր են իմունիտետի ամրապնդման եւ հիվանդություննեի դեմ պայքարի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում