Ճարպակալում ունեցող դեռահասները աղի նախուտեստներից կարող են ծերանալ

23 մարտի, 2014  14:32

Աղի նախուտեստները կարող են արագացնել ավելորդ քաշ ունեցող դեռահասների բջիջների ծերացումը, փոխանցում է Fox News-ը՝ հղում անելով Counsel and Heal-ին:

Նոր հետազոտության մեջ Ջորջիայի բժշկական քոլեջի գիտնականները ստուգել են մեծ քանակությամբ աղի օգտագործման կապը թելոմերերի երկարության հետ: Թելոմերերը պաշտպանական կափարիչներ են քրոմոսոմների ծայրերին, եւ սովորաբար կրճատվում են, երբ մարդիկ ծերանում են: Բայց երեբեմն այնպիսի վնասակար սովորություններ, ինչպիսիք են՝ ծխելն ու ալկոհոլը, կարող են նպաստել թելոմերերի կրճատմանը՝ արագացնելով ծերացման գործընթացը:

Հետազոտությանը մասնակցել է 14-18 տարեկան 766 մարդ, որոց հետո խմբերի են բաժանել՝ նրանց աղային դիետայից կախված: Մասնակիցները, որոնք օրական միջինում 2388 մգ աղ են օգտագործել, եղել են աղի ցածր պարունակությամբ խմբում, իսկ այն մասնակիցները, որոնք կերել են օրական միջինում 4142 մգ աղ, եղել են այն խմբում, որի սննդակարգում աղը շատ է եղել: ԱՄՆ-ի դիետիկ առաջնորդող սկզբունքները խորհուրդ են տալիս օրական 1500 միլիգրամից ավել նատրիում չօգտագործել:

Արդյունքները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող դեռահասները շատ ավելի կարճ թելոմերեր են ունեցել, քան նրանք, ովքեր ավելի քիչ են աղ օգտագործել: Համենայն դեպս, նորմալ քաշով դեռահասների եւ նրանց թելոմերերի վրա աղի քանակությունը չի ազդել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում