Տեղի կունենա Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան կոնֆերանսը

29 նոյեմբերի, 2016  20:35

Նոյեմբերի 30-ին Երեւանում, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, տեղի կունենա Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Նորություններ 2016թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից» թեմայով տարեկան ամփոփիչ կոնֆերանս:

Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է 3 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Կոնֆերանսը նախատեսված է գաստրոէնտերոլոգների, թերապևտների, մանկաբույժների եւ ընտանեկան բժիշկների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում