• Latest news

Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները

26 դեկտեմբերի, 2016  13:10

Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել Herlev and Gentofte Hospital и University of Copenhagen-ի գիտնականները:

The American Journal of Clinical Nutrition գիտական ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված է գիտնականների համատեղ իրականացրած հետազոտությունը, որին մասնակցել է ճարպակալմամբ եւ փսորիազով տառապող 60 մարդ: Կամավորները 16 ամսվա ընթացքում 15 կգ-ով նիհարել են:

Նիհարելու շնորհիվ մասնակիցների կյանքի որակը էականորեն բարձրացել է: Դրանից զատ, փսորիազի ախտանշանները դարձել են պակաս արտահայտված: Գիտնականների խոսքով՝ այսպիսով, մարմնի զանգվածի 10-15 տոկոսով նվազումը փսորիազով եւ ճարպակալմամբ տառապող մարդկանց համար օգտակար է: Դրական էֆեկտը պահպանվել է նաեւ մեկ տարի անց, չնայած կամավորներն այդ ընթացքում միջինը մոտ 5 կգ-ով գիրացել էին:

Հետազոտողները պնդում են, որ փսորիազը եւ ճարպակալումը մեծացնում են սրտի իշեմիկ հիվանդությունների, հիպերտոնիայի, հիպերխոլետերինեմիայի եւ շաքարախտի առաջացման հավանականությունը: Իսկ նիհարելը եւ քաշի հետագա պահպանումը դրականորեն են ազդում փսորիազով տառապող մարդկանց առողջական ընդհանուր վիճակի եւ կյանքի որակի վրա, ուստի, գիտնականների կարծիքով, քաշի կորուստը հարկ է ներառել փսորիազով, ճարպակալմամբ տառապող հիվանդների բուժման սխեմայի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել