Ապրիլի 26-ից 28-ը Բաղդադում կկայանա առողջապահության միջազգային ցուցահանդես

26 հունվարի, 2017  20:39

Իրաքի ցուցահանդեսների, համաժողովների եւ զբոսաշրջության հարցերով զբաղվող «ալ-Արիդ» ընկերությունը՝ Ցուցահանդեսների եւ առեւտրական ծառայությունների իրաքյան ընդհանուր ընկերության հետ համատեղ, ապրիլի 26-ից 28-ը կազմակերպում է առողջապահության ցուցահանդես, որը տեղի կունենա Բաղդադի միջազգային ցուցասրահում:

Ցուցահանդեսի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ` janabi.group@yahoo.com էլ.հասցեով կամ +9647901404546 եւ +9647506957111 հեռախոսահամարներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում