Անքնությունը՝ դա մեծահասակների քնի խանգարումն է, որն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ, թեեւ տարիքի հետ քնի որակը վատթարանում է երկու սեռերի մոտ։
Անքնության պատճառներ կարող են լինել՝ սթրեսը, դեպրեսիան, կլիմայական փոփոխությունները, դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, էկոլոգիական փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, քրոնիկական ցավերը եւ մի շարք այլ առողջության հետ կապված խնդիրներ։ Այնպիսի փոփոխությունները ապրելակերպում ՝ ինչպիսին ալկոհոլի օգտագործումն է եւ ծխելը, նույնպես կարող են անքնության պատճառ դառնալ, հաղորդում է Newsmax Health-ը։
Դեղամիջոցները եւ բնական միջոցները կարող են օգնել հիվանդներին անքնության դեմ։ Բնական միջոցները թանկ չեն, եւ ավելի արդյունավետ են բուժում անքնությունը։ Հնագույն ժամանակներից խոտաբույսերը օգտագործվում էին քնի խանգարման բուժման համար. նարդոս, մեղվախոտ (մելիսա), սրոհունդ (զվերոբոյ) եւ պասիֆլորա։ Ահա որոշ բնական միջոցներ անքնության բուժման համար.
Երիցուկ. երիցուկի թեյը քնից երեսուն րոպե առաջ համարվում է ամենաարդյունավետ միջոցներից մեկը անքնության բուժման համար։
Կավա (արբեցնող տաքդեղ). Կավան այն ոչ շատ բույսերից է, որոնք հանգստացնող ազդեցություն ունեն։ Բայց ունեն նաեւ որոշ լուրջ կողմնակի ազդեցություններ։
Ձմեռային բալ (Withania somnifera) կամ աշվագանդհա, բուժում է սթրեսը՝ անքնության հիմնական պատճառը։ Էքստրակտի, այդ խոտաբույսի դեղահաբի կամ թուրմի օգտագործումը կարող է նվազեցնել սթրեսը։
Կատվախոտ (վալերիանա) ՝ սննդային հավելում, որն օգտագործվում է հնագույն ժամանակներից անքնության դեմ։ Կատվախոտի էքստրակտը կամ հաբերի համակցումը այլ դեղամիջոցների կամ կենսաակտիվ հավելումների հետ չի ցուցվում։
5-հիդորքսիտրիպտոֆան (5-HTP): Ամենից արդյունավետ բնական միջոցներից մեկը անքնության բուժման համար՝ հեռացնում է տագնապը եւ նվազեցնում դեպրեսիան։ Սակայն դեղամիջոցի երկարատեւ ընդունումը ցանկալի չէ , հնարավոր են կողմնակի ազդեցություններ։
Մելատոնին. Մելատոնինը առանձնահատուկ արդյունավետ է տարեցների բուժման համար, չունի անցանկալի հետեւանքներ փոքր չափաբաժինների դեպքում։
Պասսիֆլորա. Այս խոտաբույսերը առավել արդյունավետ օգնում են կանանց՝ հետդաշտանադադարի շրջանում։ Ընդունել թուրմի10 ից 20 կաթիլ ջրում լուծված՝ քնից առաջ, խոր քնի համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում