Չինաստանում թռչուններ վաճառողը մահացել է թռչնագրիպի հետեւանքով

20 փետրվարի, 2017  10:40

Չինաստանում գրանցվել է H7N9 թռչնի գրիպի վիրուսից մարդու մահվան եւս մեկ դեպք: Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնկան հեռուստատեսությունը:

Փետրվարի 19-ին գրիպից մահացել է Հուանսի Չժուան ինքնավար շրջանի Նաննին քաղաքի 41-ամյա բնակիչը: Նա տնային թռչուններ էր վաճառում:

Առողջապահության տեղական մարմինները հայտում են, որ կինը վիրուսի ախտանշաններով հոսպիտալացվել է փետրվարի 16-ին, փետրվարի 18-ին բժիշկները հաստատել են նրա օրգանիզմում թռչնի գրիպի առկայությունը: Նրա հետ շփված ոչ մի մարդու մոտ վիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել: Սա փետրվարի ընթացքում   ինքնավար շրջանում գրանցված H7N9 վիրուսից մահվան երկրորդ դեպքն է:

Նախկինում Չինաստանի շատ գավառներում կանխարգելման միջոցառումներն ուժեղացրել էին թռչնի գրիպով մարդկանց վարակվելու հաճախակիացած դեպքերի պատճառով: Հունվարին առողջապահության պետական կոմիտեն համապատասխան գերատեսչություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր ներդնել թռչնի գրիպի դեմ պայքարի գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում