Ինտենսիվ մարզումները կարող են նվազեցնել տղամարդկանց լիբիդոն

27 փետրվարի, 2017  23:47

Տղամարդկանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակը ուժեղացնում է սեռական ցանկությունը, իսկ ֆիզիկական վարժությունները օգնում են բարձրացնել տեստոստերոնի մակարդակը, հետեւաբար օգտակար են տղամարդկանց առողջության համար։ Սակայն , պարզվում է, չափից ինտենսիվ մարզումները ոչ միայն օգտակար չեն, այլ հակառակը, նվազեցնում են տղամարդկանց լիբիդոն։ Այս մասին հայտնում են University of North Carolina-ի գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել են կամավորականներ, որոնցից շատերը հիմա կամ անցյալում մարզիկ են եղել՝ վազորդ ու հեծանվորդ։ Մասնակիցները պատասխանել են ամենշաբաթյա մարզումների, ինտիմ կյանքի ու ինքնազգացողության մասին տարբեր հարցերի։ Վերլուծելով պատասխանները՝ հետազոտողները կամավորականներին խմբերի են բաժանել։ Այն տղամարդկանց մոտ, ովքեր երկար ու ինտենսիվ են պարապել, լիբիդոն հաճախ եղել է ցածր կամ միջին մակարդակների վրա։ Իսկ ցածր ու չափավոր ինտենսիվության մարզումները ուժեղացրել են սեռական ցանկությունը։

Գիտնականների խոսքով, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, հասկանալու համար, թե որ վարժություններն են օգտակար տղամարդկանց լիբիդոյի համար, իսկ որոնք՝ ոչ, նաեւ թե ծանրաբեռնվածությունների որ քանակությունն է համարվում չափացանց մեծ ու հանգեցնում լիբիդոյի նվազման։

Այս հետազոտության մասին հայտնում է Medicine & Science in Sports & Exercise ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում