Ասեղնաբուժությունը ավելի արդյունավետ միջոց է դեպրեսիվ ախտանիշների բւոժման համար, քան հակադեպրեսանտները, կամ տրիցիկլիկ հակադեպրեսանտները, որոնք կարող են նաեւ կողմնակի ազդեցություններ ունենալ, ցույց են տալիս Neural Regeneration Research ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:
Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի գիտնականները, այն մարդկանց, որոնց դեղորայքային բուժումը չի օգնում կամ հակացուցված է, որպես այլընտրանքային բուժման միջոց, առաջարկում են հին ասիական բժշկական մեթոդը, հաղորդում է Newsmax Health-ը:
Ուսումնասիրության շրջանակներում ավագ հետազոտող Յոնգ Հանգը համեմատել է Seroxat դեղամիջոցի արդյունավետությունը՝ ասեղնաբուժության եւ էլեկտրոապարատային ասեղնաբուժության հետ համադրելով:
Արդյունքում հետազոտողները եկել են այն եզրակացության, որ թե՛ Seroxat դողորայքի առանձին օգտագործումը, թե՛ դրա համադրումը ասեղնաբուժության կամ էլեկտրոապարատային ասեղնաբուժության հետ, էական ազդեցություն է թողնում դեպրեսիայով հիվանդների վրա:
Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ ասեղնաբուժությունը կամ էլեկտրոապարատային ասեղնաբուժությունը վերացնում են ախտանիշները եւ ազատում են հիվանդին դեպրեսիվ եւ անհանգիստ վիճակից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր