Դեպրեսիան փոխում է ուղեղը. հետազոտություն

9 մարտի, 2017  22:09

Դեպրեսիան փոխում է մարդու ուղեղը՝ առաջացնելով գլխուղեղի կեղեւի հաստացում, պարզել են գիտնականները: Նրանց կատարած հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում, որի մասին սեղմ հաղորդել է EurekAlert!-ը:

Հետազոտությանը, որը 10 շաբաթ է տեւել, մասնակցել է քրոնիկական դեպրեսիայով տառապող 41 հիվանդ եւ 39 առողջ մարդ: Նրանց մի մասն ընդունել է ընտրովի ինհիբիտոր՝ սերոտոնինի եւ նորադրենալինի հակադարձ որսմամբ, մի մասը՝ պլացեբո: Հետազոտության ընթացքում դեղը ստացած խմբում մասնակիցների վիճակի զգալի բարելավում է նկատվել՝ պլացեբո ստացած խմբի համեմատությամբ:

Ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ դեպրեսիայով հիվանդ եւ դեղ չստացած մասնակիցների գլխուղեղի կեղեւը որոշ հատվածներում հաստացել է, որպեսզի հիվանդության ազդեցությունը հավասարակշռի: Որքան ուժեղ է կեղեւը հաստացել, այնքան ախտանշաններն ավելի քիչ են արտահայտվել: Դեպրեսիայի առաջացման դեմ պայքարելուն օգնող դեղորայքն ուղեղի կեղեւն ազատել է այս գործառույթից՝ թույլ տալով, որ այն հաստությամբ մնա այնպիսին, ինչպիսին առողջ մարդկանց մոտ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում