Աղի կերակուրն ԱՄՆ-ում շաքարախտի եւ կաթվածի հետեւանքով մահվան պատճառ է դառնում. հետազոտություն

8 մարտի, 2017  21:38

Սննդային սովորությունները կարող են մարդու առողջության համար էական բարդություններ ստեղծել: Ամերիկյան Մասաչուսեթսի նահանգի Թաֆթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ չհավասարակշռված սննդակարգը, հենվելով աղի արագ սննդի վրա, ԱՄՆ-ում կաթվածի, 2-րդ տիպի դիաբետի եւ անոթների ու սրտի հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքերի կեսի պատճառն է:

Մասնագետներն իրենց հետազոտության մեջ օգտագործել են Առողջապահության եւ դիետոլոգիայի ազգային կենտրոնի տվյալները, որոնք գնահատել են հետազոտությունների եւ կլինիկական փորձերի ժամանակ սնունդի եւ հիվանդությունների փոխկապվածությունը: Դրանից հետո գնահատվել է Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի՝ կոնկրետ հիվանդություների հետեւանքով ազգային մահացության ցուցանիշը:

Այսպես՝ 2012 թվականին ԱՄՆ-ում մեծահասակների շրջանում գրանցվել է ավելի քան 702 հազար կարդիոմետաբոլիկ մահվան դեպք: Դրանից մոտ 45 տոկոսը՝ մահվան 318 հազար դեպք կապված էին վատ սնունդի հետ: Ըստ որում՝ այս պատճառով ավելի մեծ թվով տղամարդիկ են մահացել, քան կանայք: Գիտնականների տեղեկություններով՝ ոչ օպտիմալ սննդակարգի հետեւանքով կարդիոմետաբոլիկ մահերն ավելի հավանական են եղել 25-ից ինչեւ 54 տարեկան մարդկանց շրջանում, քան 55 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի Առողջապահության եւ սոցիալական ծառայության նախարարության գործակալությունը (FDA) տասնյակ կարգի մթերքներում, թխածից մինչեւ ապուրներ, կերակրի աղի քանակի նոր նվազեցման նախագիծ է հրապարակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում