Ռուսաստանցի գիտնականները մշակել են անհաս երեխաների առողջական վիճակի ախտորոշման նոր մեթոդ՝ ըստ նրանց արտաշնչած օդի:
«Մեր խումբը բժշկական ախտորոշման գերնոր մեթոդներ է մշակում, երբ մասս-սպեկտրաչափի միջոցով կատարվում են ընդարձակ դասի մոլեկուլների եւ օրգանիզմում ընթացող պրոցեսների անալիզներ: Ժամկետից 2 ամիս շուտ ծնված երեխաների շրջանում մեծ է հասարակ հիվանդությունների առաջացման վտանգը, որոնք նրանց համար մահացու են: Արտաշնչվող օդի մշտադիտարկումը մեզ թույլ կտա հայտնաբերել, որ հիվանդությունը սկսել է զարգանալ եւ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել: Նման բան ոչ մի կլինիկայում չկա, նաեւ արտասահմանում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մոլեկուլյար եւ կենսաբանական ֆիզիկայի դեպարտամենտի ղեկավար Իգոր Պոպովը:
Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիան թույլ կտա առանց միջամտության հետեւել ինկուբատորում գտնվող անհաս նորածինների առողջական վիճակին՝ կատարելով նրանց արտաշնչած օդի եւ մեզի սպեկտրաչափում:
«Մենք մշակել ենք նաեւ հղիների մեզի հետազոտություն, որը թույլ է տալիս վաղ փուլում կանխատեսել հղիության տարբեր պաթոլոգիաները: Դրա շնորհիվ ավելի մեծ թիվ կկազմեն այն ծննդաբերությունները, որոնք թեթեւ եւ առանց պաթոլոգիաների կընթանան»,- պարզաբանել է գիտնականը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day