Կանադական սննդակարգը տարեցներին օգնում է պահպանել հիշողությունն ու մտքի պայծառությունը

18 մարտի, 2017  15:52

Կանադացի հետազոտողների խումբը ստուգել է տարեց մարդկանց սնունդի եւ նրանց մտավոր ընդունակությունների ու ուղեղի առողջության միջեւ փոխկապվածության վերաբերյալ վարկածը: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ կապ կա՝ նորմալ հիշողությունը եւ մտածողությունը պահպանելու համար տարեց մարդիկ պետք է որոշակի սննդակարգի հետեւեն:

Ռոթմանի անվան գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների կարծիքով՝ լրատվամիջոցներում հրապարակվող «տարեց մարդկանց համար նախատեսված սննդակարգերի» մեծամասնությունը ոչ մի լուրջ հետազոտության վրա չի հենվում, եւ եթե նույնիսկ կարողանում է տարեց մարդկանց առողջությանն օգնել, ապա միայն պատահականորեն համընկնելու շնորհիվ: Հետազոտության հեղինակները նշել են սնվելու այն կողմնորոշիչները, որոնք ծերերին թույլ են տալիս առողջությունն ավելի երկար պահպանել:

Տարեց մարդիկ առաջին հերթին սնունդի մեջ պետք է ձուկ եւ ընկուզեղեն օգտագործեն, որոնք ուղեղի վրա դրական ազդեցություն ունեն: Դրանից զատ, խորհուրդ են տրվում հատապտուղները եւ բանջարեղենը, չափազանց էական է, որ ճաշացանկի մեջ լինեն լոբազգիները: Կարեւոր է նաեւ սվելու չափավորության պահպանումը՝ կենտրոնանալով դրա բազմատեսակության վրա:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում