Մարտի 28-ից 30-ը Երեւանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից Շվեյցարիայի Վինտերտուր Կանտոնի մանկական կլինիկայի եւ Ցյուրիխի համալսարանի հետ համատեղ կազմակերպվող «Մանկական ռեւմատոլոգիա» թեմայով սեմինար:
Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ 4 տեսական եւ 8 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Սեմինարին կներկայացվեն յուվենիլ իդիոպաթիկ արթրիտների, շարակցական հյուսվածքի չդիֆերենցված հիվանդության, վասկուլիտների եւ 2-3 չախտորոշված դեպքեր։ Քննարկմանը ներկա կլինեն հիվանդներն իրենց ծնողների հետ։
Դասախոս՝ Տ.Զաուրենման՝ ռեւմատոլոգ, Շվեյցարիայի Վինտերտուր Կանտոնի մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր