Ֆինլանդիայից առաջատար մասնագետը «Նաիրի» ԲԿ-ում բացառիկ պրոթեզավորում կկատարի (ֆոտո)

24 մարտի, 2017  13:56

Նորից անցավ քայլելու հնարավորության մասին հոդերի հետ կապված խնդիրներ ունեցող բազմաթիվ հիվանդներ են երազում: Ֆինլանդիայից ժամանած բժիշկը հայ մասնագետների հետ միասին Երեւանում վիրահատություններ կկատարի:

Ապրիլի 10-13-ը Ֆինլանդիայի «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետ Թոնիս Լոնտը «Նաիրի» բժշկական կենտրոնում ծնկան եւ կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորում եւ ռեվիզիա կկատարի (նախկինում պրոթեզավորված, մաշված կամ բարդացած հոդերի կրկնակի պրոթեզավորում):

Վիրահատությունից  2 ժամ անց արդեն հիվանդը ոտքի է կանգնում եւ քայլում: Նման գործողությունից հետո պակաս կարեւոր չէ նաեւ հետվիրահատական շրջանը. այն կկազմակերպվի հիվանդի համար հարմարավետ հատուկ սարքերի եւ խնամքի միջոցներով:

Տեղեկատվության եւ հերթագրման համար զանգահարել  091229977։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում