Աչքի ուլտրաձայնային հետազոտություն «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում (ֆոտո)

29 մարտի, 2017  23:54

«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում  ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է առաջավոր տեխնոլոգիաներով՝ աչքի պաթոլոգիաների մեծ սպեկտր բացահայտելու համար։ Մեթոդը անվտանգ է, ինֆորմատիվ, ու երբեմն էլ անփոխարինելի։ Աչքի ՈՒՁՀ-ն հատկապես արժեքավոր է, երբ աչքի օպտիկական նյութերը պղտոր են ու աչքի խորը կառուցվածքներն անտեսանելի են հետազոտության մյուս մեթոդների համար, որոնք իրականացվում են լուսային ճառագայթի գործածմամբ։

Ակնախնձորի ՈՒՁՀ-ն ախտորոշիչ բուժակարգ է, որը հնարավորություն է տալիս վիզուալ գնահատել աչքի ու դրա շրջակա հյուսվածքների (բյուրեղիկ, ցանցաթաղանթ, աչքի մկաններ, ռետրոբուլբար բջջանյութ եւ այլն) կառուցվածքները ։Եթե միաժամանակ՝ աչքի կառուցվածքների հիմնական ուսումնասիրությանը զուգահեռ կիրառվում է նաեւ աչքի անոթների գունավոր դոպլերային կարտրավորում , դա թույլ է տալիս գնահատել աչքի անոթների արյան հոսքի արագությունը, ծավալը, անցանելիությունը։ Այն նաեւ որոշում է աչքի արյան շրջանառության պաթոլոգիան սկզբնական փուլերում, ինչը թույլ է տալիս սկսել բուժումը հիվանդության վաղ փուլերում ու ավելի լավ արդյունքների հասնել։

Ակնախնձորի ՈՒՁՀ-ն կիրառվում է նաեւ ցանցաթաղանթի կամ ապակենման մարմնի շերտազատումը ախտորոշելու, ինտրակուլյար արյան զեղումները, բյուրեղիկի ախտահարումները, օտարածին առարկների առկայությունն ու աչքի ուռուցքների դետեկցիան ուսումնասիրելու համար։  Թույլ է տալիս վերլուծել աչքի մկանների ու ռետրօօկուլյար ռեգիոնի վիճակը։

Ակնախնձորի ՈՒՁՀ-ի  անցկացման համար ցուցումները հետեւյալն են.

Կարճատեսության ու հեռատեսության բարձր աստիճաններ Ցանցաթաղանթի շերտազատում Կատարակտա Գլաուկոմա Աչքի ուռուցքներ Աչքի մկանների պաթոլոգիա Աչքի վնասվածքներ Օտարածին մարմին ակնախնձորի մեջ Աչքի անոթային հիվանդություններ Տեսողական նյարդի հիվանդություններ Քրոնիկ հիվանդություններ  (հիպերտոնիա, երիկամների հիվանդություններ , դիաբետ)

Աչքի անոթների դոպլերային կարտրավորում անցկացնելու ցուցումներ են.

Ցանցաթաղանթի զարկերակի սպազմ, անանցանելիություն Քներակի նեղացում, ինչը կարող է ազդել տեսողական օրգանները սնուցող երակների արյան հոսքի վրա Աչքի երակների տրոմբոզ Իշեմիկ առջեւի նեյրոօպտիկոպատիա

Աչքի ՈՒՁՀ-ի անցկացման համար հակացուցումներ գրեթե չկան, բացառությամբ աչքի բաց տրավմաների։ Այդ դեպքերում բուժակարգն ինքնին դժվարանում է։

Ավելի ամբողջական տեղեկություններ ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 091 211 222 հեռախոսահամարով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում