Ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունները, այնուամենայնիվ, ուղեղի վրա ազդում են. գիտնականներ

30 մարտի, 2017  13:47

Ընդհանուր երկարատեւ անզգայացում նախատեսող վիրահատությունները կարող են ուղեղի համար վտանգավոր լինել եւ տհաճ հետեւանքներ առաջացնել: Ընդհանուր անզգայացումից հետո առաջացող մտավոր խնդիրները կարող են մինչեւ 5 օր պահպանվել:

Բրիտանացի հետազոտողները կատարած հետազոտության ընթացքում ստուգել են թթվածնային քաղցի առաջացրած էֆեկտը: Փորձը կատարվել է այն մարդկանց մասնակցությամբ, որոնք Էվերեսեթ են բարձրացել: Բանն այն է, որ բարձրանալիս ալպինիստները թթվածնային քաղց են ունենում, նույն բանն է տեղի ունենում նաեւ ընդհանուր անզգայացմամբ վիրահատության ժամանակ:

Պարզվել է, որ մասնակիցների լեռներից իջնելուց հետո նրանց մտավոր ընդունակությունները որոշակի ժամանակահատվածում ցածր են մնացել: Նրանք չեն կարողացել հաղթահարել թեստերի 20 տոկոսը, որոնք հեշտությամբ լուծել են մինչեւ բարձրանալը: Ըստ որում` մարդկանց վիճակը գնահատվել է տարբեր բարձրություններում` Կատմանդուում ծովի մակարդակին, 3500 մետր բարձրության վրա, 5300 մետր բարձրության վրա: Կար նաեւ ստուգիչ խումբ, որը ծովի մակարդակի վրա է մնացել:

Իջնելուց հետո մտավոր գործառույթների նվազումը, ամենայն հավանականությամբ, երկարատեւ թթվածնային քաղցի հետեւանք է: Սրանով կարող է նաեւ բացատրվել, թե ինչուն են շատերն աշխատանքի ընթացքում դժվարություններ ունենում ծանր վիրահատություններից հետո, քանի որ վիրահատության ժամանակ ուղեղը եւս բավարար քանակով թթվածին չի ստանում:

Գիտնականները նաեւ պարզել են, որ թթվածնի անբավարարության բացասական հետեւանքները պահպանվել են 5 օր շարունակ, երբ հետազոտության մասնակիցներն արդեն էվերեսթից իջել էին եւ Կատմանդու վերադարձել: Այս 5 օրերի ընթացքում յուրաքանչյուր 5-րդ մարդու մոտ դիտվող ախտանշանների շարքում են եղել խզոցը, բարձր ճնշումը եւ գիտակցության խառնաշփոթը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում