Երեւանում կկայանա դասընթաց «Կլինիկական դիաբետ եւ դրա բարդությունները» թեմայով

31 մարտի, 2017  15:47

Ապրիլի 6-ից 8-ը Երեւանում, «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում տեղի կունենա Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի եւ Հայաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Կլինիկական դիաբետ եւ դրա բարդությունները» թեմայով Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (ԴՈՒԵԱ) դասընթաց:

Դասախոսություններով հանդես կգան հայտնի օտերերկրյա մասնագետներ։

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի 15 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում