Թեյի հինգ տեսակ, որոնք օգտակար են մաշկի համար

8 ապրիլի, 2017  23:30

Մեկ բաժակ բուրավետ թեյը կօգնի բարձրացնել տրամադրությունը ու հանգստանալ, սակայն այդ ըմպելիքն ունի նաեւ կոսմետոլոգիական առավելություններ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թեյի 5 տարատեսակ, որոնք օգտակար են ձեր մաշկի համար.

Կանաչ թեյ

Կանաչ թեյը նվազեցնում է կնճիռները կոլագենի՝ մաշկի հիմնական շիննյութի ավելացման հաշվին։ Բացի դրանից կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նույնպես շատ օգտակար են մաշկի ու առհասարակ առողջության համար:

Երիցուկով թեյ

Երիցուկով թեյը օգնում է մաշկը դարձնել ավելի պայծառ ու փափուկ։ Երիցուկը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ինգիբացնող ազդեցություն են ունենում ազատ ռադիկալների վրա, որոնք արագացնում են ծերացման գործընթացները։

Ուլունգ

Այս կիսաֆերմենտացված թեյը պարունակում է պոլիֆենոլ հակաօքսիդնատներ, որոնք հանում են թույները ու փափկացնում մաշկը։ Ուլունգի գործածումը նաեւ պաշտպանում է մաշկը պիգմենտացիայից ՝ վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործության հետեւանքով։

Սեւ թեյ

Ամենատարածված՝ սեւ թեյը նույնպես պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են մաշկի բջիջների ռեգեներացիային ու տարիքային բնական փոփոխությունների դանդաղեցմանը։

Թեյի սունկ

Թեթեւակի թթվեցման ենթարկվող թեյի սունկն իրենից ներկայացնում է բակտերիաների ու սնկերի սիմբիոտիկ կուլտուրա, որը ոչ միայն օրգանիզմն ու դեմքի մաշկը մաքրում է թույներից, այլեւ բարձրացնում մաշկի առաձգականությունն ու խոնավությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում