Երեւանում տեղի կունենա քրոնիկ երակային հիվանդությանը նվիրված սեմինար

24 ապրիլի, 2017  10:51

Ապրիլի 28-ին Երեւանում, «Մարիոթ» հյուրանոցում, տեղի կունենա Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Քրոնիկ երակային հիվանդության վաղ ախտորոշման կարեւորությունը եւ բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ  3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում