Երեւանում տեղի կունենա «Մանկաբուժական դպրոց» թեմայով դասընթաց

29 ապրիլի, 2017  14:30

Մայիսի 5-ին եւ 6-ին Երեւանում, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Մանկաբուժական դպրոց» թեմայով ամենամյա դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 9 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար.  կոնտակտային անձ՝ Եվա Մովսեսյան, հեռ. (010) 236030, էլ. հասցե՝ armpa@yandex.com.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում