Գիտնականներն արհեստական ինտելեկտով սեքս տիկնիկ են ստեղծում (ֆոտո)

1 մայիսի, 2017  13:07

Սեքս խաղալիքներ մշակողները «ուղեղային գրոհ» են կատարում՝ արհեստական ինտելեկտով սեքս տիկնիկներ ստեղծելու համար: Նրանք ցանկանում են, որ տիկնիկը կարողանա իր տիրոջ հետ շփվել եւ նրան երբեք «ոչ» չասի, հայտնում է Daily Mail-ը:

Մեծահասակների համար խաղալիքների ոլորտի մշակումների շուկայում այսպիսի տիկնիկի ստեղծումը կարող է 30.6 մլրդ դոլար արժենալ: Ֆիրմաները ցանկանում են արմատապես փոխել ռոբոտի տիպը, որը թույլ կտա ընդմիշտ փոխել սեքսուալ զգացողությունները:

Սեքս տիկնիկներ ստեղծողների խոսքով՝ նրանք պետք է կարողանան ձեզ հետ զրուցել, հիշեն՝ ավելի վաղ ինչ են ձեզ ասել: Մշակողները ծրագրել են տիկնիկների համար նույնիսկ անձի տարբեր տեսակներ ստեղծել:

Արժի նշել, որ աշխարհում արդեն կա արհեստական ինտելեկտով եւ խոսող տիկնիկ: Սակայն ամերիկացի մասնագետների նոր խաղալիքը էական տարբերություններ կունենա՝ այն կարող է իր տիրոջն ապահովել սեքսուալ փաղաքշանքի բոլոր ձեւերը: Մշակողների խոսքով՝ այս տիկնիկը կարող է լիովին փոխարինել իրական կնոջը:

Նախնական տեղեկություններով՝ տիկնիկը վաճառքի կհանվի 2018 թվականի սկզբին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում