Աղջիկների շրջանում, որոնց տատիկները հղիության ընթացքում ծխել են, 67 տոկոսով ավելի հաճախ են առաջանում աուտիզմի ախտաշաններ, այդ թվում՝ մարդկանց հետ շփվելու խնդիրներ եւ էմոցիաներն ընկալելու դժվարություններ: Այս մասին է վկայում University of Bristol-ի գիտնականների կատարած հետազոտությունը:
Դեռեւս հայտնի չէ, թե տատիկի ծխելը հատկապես ինչպես կարող է ազդել թոռնուհու մոտ աուտիզմի զարգացման հավանականության վրա, սակայն գիտնականները ենթադրում են, որ ծխախոտում պարունակվող քիմիկատները գեներում փոփոխություններ են առաջացնում, որոնք ի հայտ են գալիս միայն երրորդ սերնդի մեջ:
Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, եթե աղջկա տատիկը ծխել է նրա ապագա մորով հղի լինելու ժամանակ, 53 տոկոսով մեծանում է հավանականությունը, որ այդ աղջկա մոտ աուտիկ սպեկտրի խանգարում կախտորոշվի: Ավելին՝ ծխող տատիկների թոռնուհիները 67 տոկոսով ավելի հաճախ են աուտիզմի հետ կապված վարքի նշաններ ցուցադրում, ինչպիսին են նվազ ակտիվությունը եւ կրկնվող վարքը:
Ծխելու վտանգների եւ երեխաների առողջության վրա դրա ազդեցության մասին արդեն շատ բան է հայտնի: Այսպես՝ համարվում է, որ ծխախոտի ծուխը բացասաբար է ազդում ձվաբջիջների վրա՝ առաջացնելով փոփոխություններ, որոնք հետագայում ազդում են երեխաների զարգացման վրա:
Հղիության ժամանակ ծխելու եւ երեխայի մոտ աուտիկ սպեկտրի խանգարման հավանականության վերաբերյալ նախորդ հետազոտությունների ընթացքում միանշանակ եզրակացությունների չեն հանգել: Իսկ հիմա Բրիսթոլի համալսարանի գիտնականները համոզիչ ապացույցներ են ստացել՝ վերլուծելով 14,500 մարդկանց առողջական վիճակը: Տեղեկությունները հավաքվել են երկար տարիների ընթացքում, եւ գիտնականները բացառել են վտանգի մյուս գործոնների ազդեցությունը: Նրանք ընդգծում են, որ ծխախոտի ծխից պաշտպանությունը ամենաարժեքավոր նվերներից մեկն է, որը մայրը կարող է նվիրել իր փոքրիկին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում