Հնդկաստանում երեխա է ծնվել՝ փորի շրջանում երկրորդ գլխով (ֆոտո)

3 մայիսի, 2017  12:56

Հնդկաստանում աղջիկ է ծնվել՝ փորի շրջանում երկրորդ գլխով ու երեք ձեռքով: Ավելորդ գլուխն ու ձեռքն իրականում պատկանել են նրա մակաբույծ երկվորյակին, որը մասամբ է զարգացել: «Երկրորդ գլուխն» աչք ու ականջ չի ունեցել:

Աղջկա 21-ամյա մայրը, որի անունը չի հրապարակվում, հղիության ուշ շրջանում որովայնի ցավերով հիվանդանոց է դիմել: Հղիության ամբողջ ընթացքում առաջին անգամ կնոջն ՈՒՁՀ են արել, որն էլ ցույց է տվել, որ նա երկվորյակ է ունենալու: Սակայն մասնագետները չեն կարողացել տեսնել, որ երկվորյակներից մեկը «մակաբույծ» է:

Դա պարզվել է արդեն կեսարյան հատումից հետո, որի համար ընտանիքը ստիպված է եղել 540 կմ անցնել եւ Ջայփուր քաղաք հասնել: JK Lone հիվանդանոցում բժիշկները չորսժամյա վիրահատություն են կատարել, որի ընթացքում հաջողությամբ հեռացրել են «մակաբույծին»: Ներկայում փոքրիկը կազդուրվում է:

Մասնագետների խոսքով՝ մակաբույծ երկվորյակով երեխաների ծնվելու դեպքերը հազվադեպ են՝ մեկ միլիոնից մի նորածնի դեպքում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում