Մայիսի 12–ին տեղի կունենա Ռեւմատոլոգների IV ազգային գիտաժողովը

9 մայիսի, 2017  22:30

Մայիսի 12-ին Երեւանում, «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում, տեղի կունենա Հայաստանի ռեւմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ռեւմատոլոգների IV ազգային գիտաժողով»:

Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Գիտաժողովին նախապես գրանցվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել` armrheumo@gmail.com էլ. հասցեով մինչեւ 10.05.2017թ.: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (043) 12-90-52 հեռախոսահամարով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում