Ռուսաստանից ժամանած մասնագետը բժիշկների եւ ուսանողների հաղորդակցության թրեյնինգ կանցկացնի

11 մայիսի, 2017  19:36

Ռուսաստանից բիզնես մարզիչ Անտոն Կասյանովը մայիսի 12-ին եւ 13-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում «Արդյունավետ հաղորդակցություն. ելույթի հմտություններ» թեմայով թրեյնինգ է անցկացնում: Այն կազմակերպված է բժիշկներին լսարանի հետ հեշտ շփվել սովորեցնելու եւ կառուցողական շնորհանդեսի հմտություններ ձեռք բերելու նպատակով:

Հայաստանի Առողջապահության նախարարությունը թրեյնինգին ՇՄԶ 4 կրեդիտ է շնորհել:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարով՝ 055-203179:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում