Քրոնիկ երակային հիվանդության թեմայով դասընթաց Երեւանում

25 մայիսի, 2017  11:57

Մայիսի 26-ին եւ 27-ին, ինչպես նաեւ հունիսի 1-ին, 2-ին եւ 3-ին Երեւանում՝ «Իբիս» հյուրանոցային համալիրի լսարանում, «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպվում է «Քրոնիկ երակային հիվանդության ախտորոշման եւ բուժման նորագույն մոտեցումները» թեմայով դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում