Երկամյա խելամիտ տղան փրկել է մոր կյանքը

6 ապրիլի, 2014  15:19

Ռայլի Վարդ (Riley Ward) անունով երկամյա խելամիտ տղան զանգահարել է 999, երբ նրա մայր Դանա Հենրին հանկարծակի կորցրել է գիտակցությունը: Այս զանգը փրկել է կնոջ կյանքը:

Առավոտից Դանան տարօրինակ ցավեր ուներ որովայնում, սակայն ուշադրություն չէր դարձնում դրանց վրա եւ վերկացել էր, որպեսզի իրեն թեյ պատրաստի: Այդ ժամանակ նա կորցրել էր գիտակցությունն ու ընկել գետնին: Նրա փոքրիկ տղան՝ որը գրեթե խոսել չգիտեր, զանգահարել է 999 համարով եւ ասել օպերատորներին. «մայրիկը հատակին է»:

Այնուհետեւ նա երկար ժամանակ հեռախոսը չէր անջատել՝ բազմաթիվ անգամ կրկնելով «Ալո, ալո», այնպես, որ օպերատորներին հաջողվեցլ էր հետեւել զանգին եւ Անգլիայի Լեյչեսթերշիրում Դանա Հենրիի հասցեով շտապ օգնության խումբ ուղարկել: Կնոջն անմիջապես տարել են հիվանդանոց,  որտեղ հայտնաբերվել է, որ նրա մոտ առկա է կյանքի համար լուրջ վտանգ ներկայացնող ձվարանային արյունահոսություն: Նրան ճիշտ ժամանակին վիրահատել են, որպեսզի փրկեին կյանքը:

East Midlands Ambulance Service-ը պարգեւատրել է փոքրիկ Ռայլիին իր խիզախ արարքի համար: Ըստ փրկարար ծառայության աշխատակիցների խոսքերի, դա ամենափոքր երեխան էր, որ երբեւէ զանգահարել էր իրենց:

Daily Mail-ին տված հարցազրույցում Ռայլիի ծնողները պատմել են, որ իրենց երեխաներին սովորեցրել են 999 զանգահարել եւ օգնություն կանչել, եթե նրանցից որեւէ մեկի հետ ինչ-որ բան պատահի: Սակայն նրանք չէին սպասում, որ երկամյա երեխան այսպիսի իրավիճակում կհիշի ամենը, ինչ իրեն սովորեցրել են եւ կկողմնորոշվի, թե ինչ պետք է անել:

«Ես հպարտանում են նրանով, որ Ռայլին գիտեր թե ինչ անել: Մենք գիտեինք, որ նա հիշում է 999 համարը, բայց մենք ցնցված էինք, որ նա կարողացել է օգտագործել այդ գիտելիքը», -պատմում է տղայի մայրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում