Հոգեբույժների Ամերիկյան Ասոցիացիան «սելֆին» անվանել է հոգեկան խանգարում

6 ապրիլի, 2014  22:16

Հոգեբույժների Ամերիկյան Ասոցիացիան (ՀԱԱ) պաշտոնական եզրակացություն է տվել այն մասին, որ ինքնալուսանկարներով տարվելը՝ սելֆին՝ հոգեկան խանգարում է:

ՀԱԱ-ն այս եզրակացությունը կայացրել է Չիկագոյում ամենամյա տնօրենների խորհրդի նիստի ժամանակ: Հիվանդությունը կոչվում է սելֆիտ եւ բնորոշվում է որպես օբսեսսիվ-կոմպուլսիվ (անցանկալի մտքեր՝ ուղեկցվող կպչուն գործողություններով) ցանկություն նկարելու ինքն իրեն եւ տեղադրելու նկարները սոցիալական ցանցերում՝ սեփական անձի նկատմամբ հարգանքի եւ շփման բացը լրացնելու համար, հաղորդում է adobochronicles.com-ը:

ՀԱԱ-ն հաստատել է, որ գոյություն ունի խանգարման 3 աստիճան:

Սահմանային սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ՝ չտեղադրելով դրանք սոցիալական ցանցերում:

Սուր սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ եւ տեղադրում դրանք սոցիալական ցանցերում:

Քրոնիկ սելֆիտ. ինքն իրեն նկարելու շուրջօրյա անզուսպ ցանկություն՝ տեղադրելով բոլոր նկարները սոցիալական ցանցերում օրական 6 եւ ավելի անգամ:

Համաձայն ՀԱԱ՝ առայժմ չկա համապատասխան բուժում տվյալ հիվանդության դեմ, սակայն հնարավոր է ախտանիշների ժամանակավոր թուլացում՝ ճանաչողա-վարքագծային հոգեթերապիայի միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում