Կրծքով կերակրելը նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի վտանգը

2 հունիսի, 2017  10:41

Կրծքով կերակրելը չափազանց օգտակար է ոչ միայն երեխայի, այլեւ մոր համար, պնդում են QIMR Berghofer բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, որոնք կրծքով գոնե մեկ երեխայի են կերակրել, ավելի հազվադեպ են բախվել էնդոմետրիումի քաղցկեղի, քան նրանք, ովքեր երբեք չեն կերակրել:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ որքան երկար է տեւել յուրաքանչյուր երեխայի կրծքով կերակրելը, այնքան նվազել է քաղցկեղի առաջացման վտանգը: Իհարկե, սա վերաբերում է միայն մինչեւ 9 ամիս տեւողությամբ կերակրելուն: Հետո արդեն վիճակագրությունը հավասարվում է: Մասնագետները, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել են Ավստրալիայի 26 հազար բնակչուհիների տվյալները, որոնցից 9 հազարը քաղցկեղ է ունեցել:

Կրծքով կերակրած կանայք 11%-ով հազվադեպ են արգանդի քաղցկեղով հիվանդացել՝ ի տարբերություն մյուսների: Եթե կրծքով կերակրելը 3-6 ամիս է տեւել, քաղցկեղի առաջացման վտանգը նվազել է 7%-ով, իսկ եթե 6-9 ամիս՝ 11%-ով: Օրինակ, եթե կինը երկու երեխաների կերակրել է 9 ամիս շարունակ, քաղցկեղի առաջացման վտանգը նվազել է արդեն 22%-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում