Ծխելու պատճառով ԴՆԹ-ի վնասման քարտեզ է ստեղծվել

13 հունիսի, 2017  21:28

Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ազիզ Սանքարը եւ նրա գործընկերներն առաջին անգամ ստեղծել են ծխելու պատճառով ԴՆԹ-ի վնասման մանրամասն քարտեզը:

ԴՆԹ-ի քարտեզագրման եղանակը մշակվել է նուկլեոտիդների էկսցիզիոն ռեպարացիայի հիման վրա՝ ԴՆԹ-ի ռեպարացիայի մեխանիզմ, որը թույլ է տալիս ԴՆԹ-ի միաթելային վնասվածքներն ուղղել՝ որպես մատրիցա օգտագործելով  չվնասված կոմպլեմենտար շղթան: Վնասվածքը տարբերակելիս տեղի է ունենում ԴՆԹ-ի վնասված շղթայի կարճ հատվածի հատում: Գիտնականները գտել են այս կտրված հատվածները նշելու եւ դրանք կարգավորելու եղանակը՝ ստեղծելով գենոմի վնասված հատվածների քարտեզը: Այս հետազոտության ընթացքում նրանք աշխատել են այն վնասվածքների վրա, որոնք առաջացել են բենզապիրենի միջոցով, քաղցկեղածին, որը ԱՄՆ-ում քաղցկեղից մահվան մինչեւ 30 տոկոս դեպքերի պատճառն է:

Համանման քարտեզները գիտնականներին կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ծխելու պատճառով ինչպես է քաղցկեղն առաջանում, ինչու են առանձին մարդիկ դրա նկատմամբ ավելի կայուն կամ խոցելի, եւ ինչպես է հնարավոր հիվանդությունը կանխել: Սանքարը նաեւ հույս ունի, որ բջջային մակարդակում վնասվածքների համոզիչ ցուցադրումը որոշ ծխողների կարող է դրդել հրաժարվել վնասակար սովորությունից: Հիմա հետազոտության հեղինակներն աշխատում են քարտեզի թույլատրելիության մեծացման վրա եւ փնտրում են այն նաեւ ԴՆԹ-ի այլ վնասվածքների ախտորոշման համար օգտագործելու միջոցները:

Տվյալները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում