Հուլիսի 6-7–ին տեղի կունենա պլաստիկ վիրաբույժների 11-րդ միջազգային գիտաժողովը

4 հուլիսի, 2017  20:06

Հուլիսի 6-7–ին, «Իբիս Երեւան կենտրոն» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի պլաստիկ վիրաբույժների 11-րդ միջազգային գիտաժողովը, որտեղ աշխարհի առաջատար մասնագետները հանդես կգան մոտ 50 գիտական զեկույցներով եւ ելույթներով։ Երեք զեկույց կհեռարձակվի ԱՄՆ-ից: Երկօրյա գիտաժողովին կմասնակցեն պլաստիկ վիրաբույժներ, վնասվածքաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ եւ դերմատոկոսմետոլոգներ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից եւ Արցախից:

Գիտաժողովի շրջանակում կիրականացվի կրծքագեղձի էսթետիկ երկու ցուցադրական վիրահատություն` ուղիղ հեռարձակմամբ։

Գիտաժողովի բացումը տեղի կունենա հուլիսի 6ի–ն, ժամը 10-ին։ Գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան (նախագահ` Արմեն Հովհաննիսյան):

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում