Միջերկրածովյան դիետան 86%-ով նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման վտանգը

5 հուլիսի, 2017  21:27

Միջերկրածովյան դիետան 86%-ով նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին հաղորդում են Tel-Aviv Medical Centre-ի (Իսրայել) գիտնականները:

Հետազոտությանը, որի արդյունքները ներկայացվել են ESMO 19th World Congress on Gastrointestinal Cancer կոնգրեսում, մասնակցել է 40-70 տարեկան 808 կամավոր: Նրանց օգնությամբ հետազոտողները սահմանել են երեք հիմնական պայման, որոնց հետեւելով՝ հնարավոր է պաշտպանվել աղիների քաղցկեղից:

Մասնավորապես, քաղցկեղի առաջացման վտանգն ամենաշատը (86%-ով) նվազել է, եթե մարդը հետեւել է երեք պայմանի. մեծ քանակությամբ միրգ եւ ձուկ է կերել, սահմանափակել է քաղցր ըմպելիքների օգտագործումը: Այս պայմաններից ցանկացածին հետեւող կամավորների մոտ աղիների պրոգրեսիվ նախաքաղցկեղային վիճակի առկայության հավանականությունը 30%-ով ավելի պակաս է եղել, քան նրանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն հետեւել Միջերկրածովյան դիետայի:

Հիշեցնենք, որ Միջերկրածովյան դիետան ենթադրում է մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, ընկուզեղեն, լոբազգիներ, հատիկավորներ, ձիթապտղի ձեթ պարունակող սննդակարգ, ինչպես նաեւ չափավոր քանակությամբ ձուկ, գինի, կաթնամթերք եւ սահմանափակ քանակությամբ կարմիր մսի օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում