✕

Դեղ եւ ալկոհոլ. Ո՞ր դեպքերում ավելի լավ է չխմել

2 դեկտեմբերի, 2013  10:29

Ալկոհոլը սովորական բան է տոների ժամանակ: Բայց եթե դուք դեղ եք ընդունում, անվտանգ է արդյո՞ք խմել մեկ կամ երկու բաժակ, թե ավելի լավ է ձեռնպահ մնալ:

Որոշ դեպքերում շատ վտանգավոր է խառնել ալկոհոլը դեղորայքի հետ:

Օրինակ ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը բերում է դիաբետի վատ վերահսկման:

Ծեր մարդկանց հատկապես վտանգավոր է խառնել ալկոհոլը դեղորայքի հետ, քանի որ նրանք հաճախ ավելի շատ դեղորայք են խմում, եւ ավելի ընկալունակ են դեղորայքի հանդեպ մտավոր եւ շարժողական մակարդակներում, ինչը կարող է անկումների եւ վնասվածքների բերել, հաղորդում է Fox News-ը։

Իմանալով,  թե ութ դեղերից որոնք է վտանգավոր խառնել ալկոհոլի հետ, եւ ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են լինել, դուք կկարողանաք առողջ եւ հաճելի տոնական օրեր անցկացնել:

Հակադեպրեսանտներ

Հակադեպրեսանտների դեպքում  խնդիրն այն է, որ երկուսն էլ ՝ եւ՛ դեղերը, եւ՛  ալկոհոլը ընկճում  են կենտրոնական նյարդային համակարգը՝ ազդելով ուղեղի վրա եւ նվազեցնելով մտածողությունը եւ կենտրոնացվածությունը: Այս կոմբինացիան  կարող է առաջացնել  քնկոտություն, դատողության ունակության, կողմնորոշման եւ ռեակցիայի վատացում:

Հակաբեղմնավորիչ միջոցներ

Այն պարագայում, որ ալկոհոլը չի նվազեցոնւմ հակաբեղմնավորիչ միջոցների էֆեկտիվությունը, խմիչքը կարող է  բացասական հետեւանքներ ունենալ կանանց համար, ասաց Ֆիլադելֆիայի  դեղագործական քոլեջի կլինիկական դեղագործության ամբիոնի դոցենտ  Սթեյսի Էլդերը: Եթե նա խմի, ապա կարող է մոռանալ պաշտպանության մասին կամ ասել զուգընկերոջը, որպեսզի նա պահպանակ հագնի:

Սրտի եւ ճնշման համար  դեղորայք

Ալկոհոլը կարող է նվազեցնել  բետա-պաշարիչների ազդեցությունը, դեղերի, որոնք ընդունում են սրտի կաթված տարած մարդիկ կամ նրանք, ովքեր բուժվում են  սրտային անբավարարության, կրծքավանդակում ցավերի եւ սրտի ոչ նորմալ ռիթմի  կապակցությամբ: Այդ պատճառով բետա- պաշարիչներ ընդունող մարդիկ պետք է չխմեն:

Նրանց մոտ, ովքեր անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ (ԱՊՖ) են խմում գերճնշման դեմ պայքարի կամ սրտի կաթվածի եւ ինսուլտի բուժման համար, ալկոհոլը կարող  է ճնշման շատ կտրուկ անկում առաջացնել, ասաց Էլդերը: Քանի որ ալկոհոլը խորացնում է արյան ճնշման իջեցման հետեւանքները, ԱՊՖ պաշարիչներ խմող մարդկանց  ավելի լավ է  ալկոհոլ չօգտագործել վերջիններիս ընդունման ժամանակ, ասաց Էլդերը:

Խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղորայք

Չափավոր քանակությամբ խմիչքը՝ օրական  մեկ բաշակ կնոջ, երկուսը՝ տղամարդու համար:

Շաքարի դեմ դեղորայք

Դիաբետով տառապող մարդիկ պետք է իմանան, որ  ալկոհոլը կարող է  արյան մեջ շաքարի ցածր մակարդակ առաջացնել ոչ միայն ալկոհոլի ընդունումից անմիջապես հետո, այլ նաեւ ալկոհոլի ընդունումից  մինչեւ 24 ժամ հետո, ասաց Էլդերը: Այդ պատճառով խմելուց առաջ պետք է ինչ-որ բան ուտել, արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար:

Շաքարի դեմ որոշ դեղեր լավ չէ խառնել ալկոհոլի հետ, քանի որ դրանք նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը, եւ դա կարող է վտանգավոր կողմնակի ազդեցությունների բերել: Այդպիսի դեղերից մեկն է Մետֆորմինը:

Ստամոքսկերակրափողային ռեֆլյուքսի եւ խոցերի ժամանակ կիրառվող դեղորայք

Ինչպես ասաց Էլդերը, կարելի է մեկ բաժակ խմել, բայց եթե դուք այրոցք ունեք, ապա ավելի մեծ չափաբաժինները կարող են թուլացնել ստամոքսի եւ կերակրափողի միջեւ եղած մկանները ՝ մեծացնելով թթվային ռեֆլյուքսը:

Ալկոհոլը կարող է գրգռել եւ քայքայել ստամոքսի եւ կերակրափողի  լորձաթաղանթը, ինչպես նաեւ ավելացնել ստամոքսահյութի քանակությունը՝ վատացնելով թթվային ռեֆլյուքսը, ինչպես նաեւ խոցի ախտանիշները:

Ցավազրկողներ

Կարելի է խմել քիչ քանակությամբ

Խմել խորհուրդ չի տրվում  դեղատոմսով տրվող ցավազրկողների ընդունման ժամանակ, այդ թվում օպիոիդների ինչպես օրինակ ՝ Վիկոդին եւ ՕքսիԿոնտին:

Ալկոհոլը կարող է ուժեղացնել այս դեղերի կողմնակի սեդատիվ /հանգստացնող/ ազդեցոթյունները, դրանով իսկ ավելացնելով հոգնածությունն ու նվազեցնելով զարկերակային ճնշումը:Ալկոհոլի եւ թմրաբեր ցավազրկողների օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել մտածողության եւ մոտորիկայի /շարժումների/ խանգարումների եւ շնչառության հետ խնդիրների:

Անքնության դեմ հաբեր

Եթե դուք քնաբեր եք ընդունում, որպես կանոն, խորհուրդ է տրվում  հեռու մնալ ալկոհոլից, ասաց Դանիա Քատոն, գործող դեղագործ եւ բժշկական ծառայությյունների հետազոտման բնագավառում դոկտորանտ  Բրաունի համալսարանից, Պրովիդենս, Ռոդ Աիլենդ:

Ալկոհոլը կարող է ուժեղացնել դեղորայքի սեդատիվ ազդեցությունը, ճնշում է ուղեղի որոշ հատվածների վրա՝ առաջացնելով ուժեղ քնկոտություն եւ գլխապտույտ , ինչը կարող է մեծացնել անկումների, վնասվածքների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում