Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը հոգեկան հիվանդություն չէ. գիտնականներ

13 հուլիսի, 2017  22:41

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) չի կարելի հոգեկան հիվանդություն համարել, պնդում են Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ ՀՏՍԽ-ն փոխում է ուղեղի ձեւը, հետեւաբար՝ ֆիզիոլոգիական վիճակ է:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են ուղեղի տրավմատիկ վնասվածք ունեցող կամ ՀՏՍԽ-ով տառապող ներկա կամ նախկին 89 զինծառայողի: 29-ի մոտ զգալի ՀՏՍԽ են ախտորոշել, իսկ մյուսները նման խանգարում չեն ունեցել, իսկ ուղեղի վնասվածքը չափավոր է եղել:

Սքանավորելով վետերանների գլուխները՝ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ նրանց ուղեղի կառուցվածքը տարբերվում է մյուս նախկին զինծառայողների ուղեղի կառուցվածքից, որոնք ՀՏՍԽ-ի միջով չեն անցել: ՀՏՍԽ-ով տառապողների մոտ ուղեղի՝ սթրեսի եւ էմոցիաների համար պատասխանատու գոտին՝ նշաձեւ մարմինն ավելի խոշոր է եղել:

Ուղեղը երկու նշաձեւ մարմին ունի, յուրաքանչյուր կիսագնդում՝ մեկական: Դրանք միասին առանցքային դեր են խաղում էմոցիաների ձեւավորման, ինչպես նաեւ հիշողությունների ու վարքագծի վերահսկողության գործում: Հետազոտողները ենթադրում են, որ աջ նշաձեւ մարմինը նաեւ վերահսկում է վախն ու տհաճ խթաններին արձագանքը:

Պարզվում է, որ ՀՏՍԽ-ի զոհերի ուղեղում նշաձեւ մարմինների ծավալը 6%-ով ավելին է, հատկապես՝ աջ կիսագնդում:

Հետազոտության արդյունքները նոր հնարավորություններ են բացում ՀՏՍԽ-ի բուժման մեթոդներ որոնելու հարցում, որը մինչեւ հիմա հոգեկան խանգարում էին համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում