• Latest news

Քրոնիկական ռինոսինուսիտի ախտանիշները վերանում են ծխելուց հրաժարվելուց 10 տարի հետո. գիտնականներ

19 հուլիսի, 2017  13:07

Քրոնիկական ռինոսինուսիտը սերտորեն կապված է ծխելու հետ, պնդում են Sinus Center at Massachusets Eye and Ear-ի գիտնականները: Otolaryngology - Head and Neck Surgery ամսագրում հրապարակված իրենց հետազոտության մեջ նրանք նշում են, որ այս հիվանդության ախտանիշները ծխողների մոտ սկսում են վերանալ ծխելուց հրաժարվելուց 10 տարի հետո:

Հետազոտողները վերլուծել են 206 մարդու բժշկական քարտերը, որոնք քրոնիկական ռինոսինուսիտով են տառապել: Արդեն հայտնի էր, որ ծխելը քրոնիկական սինուսիտ եւ ռինիտ է առաջացնում՝ խոչընդոտելով խոռոչներից լորձի արտահոսքին: Այժմ գիտնականներն ապացուցել են, որ եթե ծխողը ծխախոտից հրաժարվում է, նրա վիճակն ամեն տարի կբարելավվի: Իհարկե, հիվանդության ախտանշաններն ամբողջովին կանհետանան 10 տարի հետո:

Մասնագետներն ընդգծում են, որ քրոնիկական սինուսիտը կարող է զգալիորեն նվազեցնել դրանով տառապողի կյանքի որակը: Այս հիվանդությամբ տառապողների դեմքն այտուցվում է, շնչառության եւ քնի խնդիրներ են առաջանում, ինչպես նաեւ քթի շուրջ եղած գոտում ցավագին զգացողություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll