ԱՄՆ-ում ավելի քան 100 մլն մարդ տառապում է դիաբետով ու նախադիաբետով

19 հուլիսի, 2017  22:45

Դիաբետի մասին ԱՄՆ Ազգային վիճակագրական հաշվետվության տվյալների համաձայն՝ մոտ 100 մլն մարդ ունի շաքարային դիաբետ կամ էլ նախադիաբետ։ Այս մասին հայտնում է Medical Xpress պարբերականը։

Ըստ զեկույցի՝ 2015-ի դրությամբ, ԱՄՆ-ում մոտ 30․3 մլն մարդ ունի շաքարային դիաբետ, 2015-ին ընդամենը բացահայտվել է հիվանդության 1․5 մլն նոր դեպքեր։ Եւս 84․1 մլն ամերիկացիներ նախադիաբետային վիճակում են։

Փորձագետները նշում են, որ եթե նախադիաբետային վիճակով հիվանդները չհաղթահարեն այդ վիճակը, ապա 5 տարվա ընթացքում նրանց մոտ կզարգանա երկրորդ տեսակի դիաբետ։ Մասնագետները հաշվարկել են, որ 7․2 մլն ամերիկացիները չգիտեին , որ դիաբետ ունեն, իսկ 88 տոկոսը չէր կասկածում, որ նախադիաբետային վիճակում է գտնվում։

2015-ի դրությամբ շաքարային դիաբետը դարձել է երկրում մահացության յոթերորդ պատճառը։ Առավել խոցելի խմբում են տարեցները, որոնց յուրաքանչյուր չորրորդը հիվանդ է շաքարային դիաբետով, նաեւ բնիկ ամերիկացիները (15,1 տոկոս), աֆրոամերիկացիները (12,7 տոկոս) ու լատինոամերիկացիները (12,1 տոկոս)։ Ասիացիների շրջանում այդ ցուցանիշը կազմել է 8 տոկոս, իսկ ոչ իսպանալեզու սպիտակամորթների շրջանում՝ 7․7 տոկոս։ Շաքարային դիաբետն ու նախադիաբետային վիճակը առավել տարածված են երկրի հարավում ու Ապպալաչեյ շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում