• Latest news

Ֆլորիդայում սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքն է գրանցվել

2 օգոստոսի, 2017  10:37

Ֆլորիդա նահանգի (ԱՄՆ) առողջապահության դեպարտամենտը հայտարարել է սեռական ճանապահով Զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքի մասին:

«Ֆլորիդայի առողջապահության դեպարտամենտը հայտարարում է, որ Պինելաս շրջանում հաստատվել է Զիկա վիրուսով վարակվելու՝ 2017 թվականի առաջին դեպքը: Ֆլորիդայում որեւէ տեղ մոծակների խայթոցի միջոցով վիրուսի փոխանցման որեւէ ապացույց չկա»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ Պինելասի բնակիչներից մեկի մոտ, որը վերջերս է վերադարձել Կուբա ուղեւորությունից, վիրուսով վարակվելու ախտանշաններ են ի հայտ եկել: Ընդ որում, դեպարտամենտի տվյալներով, նրա սեռական զուգընկերոջ մոտ, որը չի հեռացել երկրից, վիրուսի թեստը նույնպես դրական է եղել:

2016 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը հաղորդել էր երկրում սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման առաջին դեպքի մասին:

Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը մոծակների միջոցով երբեմն փոխանցվում է մարդուն եւ բնութագրվում է բարորակ ընթացքով տենդով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, ինչն ուղեկցվում է պտղի միկրոցեֆալիայով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll