25-ամյա մարզուհին մահացել է սպիտակուցային դիետայի հետեւանքով (ֆոտո)

16 օգոստոսի, 2017  11:04

Ավստրալիայից կուլտուրիստուհի Միգան Հեֆորդը մահացել է հազվագյուտ գենետիկ խանգարման հետեւանքով պրոտեինային սննդակարգի պատճառով, հայտնում է Perth Now պորտալը:

Հունիսի 19-ին 25-ամյա մարզուհուն գիտակցությունը կորցրած հայտնաբերել են իր բնակարանում: Հիվանդանոց տեղափոխելուց հետո նա անսպասելի մահացել է:

Երկու երեխաներին ծնելուց հետո Միգանը խիստ սննդակարգի է հետեւել եւ սկսել է սնունդում միայն սպիտակուցներ օգտագործել, որ կազմվածքը վերականգնի: Այս քայլը նրա համար ճակատագրական է դարձել:

Մահվանից 2 ամիս հետո բժիշկները հրապարակել են պատճառը, որը ողբերգության էր հանգեցրել: Պարզվել է, որ մարզուհին տառապում էր միզանյութի ցիկլի խանգարմամբ, եւ նրա օրգանիզմը չի կարողացել այդքան մեծ քանակությամբ սպիտակուց յուրացնել: Հիվանդությունը, որի մասին աղջիկը չգիտեր, առաջացրել է արյան մեջ ամոնիակի եւ ուղեղի մեջ հեղուկի կուտակում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում