Սառնարանում սննդամթերքը պահելու գլխավոր սխալները

17 օգոստոսի, 2017  22:38

Սպորտային սնունդի MuscleFood միության ամերիկացի փորձագետները սառնարանում մթերքները ճիշտ պահելու հրահանգներ են ներկայացրել: Գլխավորը, որին պետք է հետեւել այն է, որ իրար չհպվեն հում եւ պատրաստված կերակուրները, նշել են մասնագետները:

Ամենատարածված սխալներից մեկը սառնարանում այնպիսի մթերքներ պահելու մարդկանց սովորությունն է, որոնք արդեն սկսում են փչանալ, հայտարարել է փորձագետներից Դարեն Բիլը:

«Կարեւոր է հասկանալ, որ ուտելիքը փչացած է եւ առանց զղջալու սառնարանը դրանից ազատել: Օրինակ՝ փտող մրգից արտադրվող էթիլենը կարող է շատ արագ թունավորել մնացած բուսական սնունդը»,- ասել է բժիշկ Բիլը:

Սնունդի թարմությունը եւ ընտանիքի անդամների առողջությունը պահպանելու համար նաեւ չի կարելի «խաչաձեւ աղտոտում» թույլ տալ, որն առաջանում է հում եւ պատրատված մթերքների հարեւանությունից, ընդգծել են բժիշկները: Դրանք պետք է փակված լինեն եւ տարբեր դարակներում դրվեն:

Վերեւի դարակներին են պահվում յոգուրտները, կաթը, քանի որ այստեղ հում մթերքի աղտոտիչները դժվարությամբ են հասնում: Հենց այնտեղ կամ մի փոքր ցած պահվում են այնպիսի պատրաստի ուտելիքները, ինչպիսին են կոտլետները, կարկանդակները, խավարտները, հայտնում է Red Online-ը:

Մասնագետները խորհուրդ են տալիս պանիրը պահել սառանարանի միջնամասում կամ նույնիսկ բանջարեղենի արկղում եւ ավելի լավ է ոչ թե թաղանթով, այլ թղթով փաթաթած: Հում միսը նույնպես անհրաժեշտ է պահել սառնարանի ներքեւի դարակներից մեկում, ըստ որում՝ լավ փաթեթավորած:

Դրանից բացի, բժիշկները կարծում են, որ ձուն ավելի ճիշտ է պահել հենց դարակում, այլ ոչ դռան վրա: Սառնարանի դուռը ավելի լավ է օգտագործել կանաչին, հյութերը, ջուրը, սոուսները, գինին պահելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում