Գիտնականներն առաջարկել են քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետ միջոց

18 օգոստոսի, 2017  10:47

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի վաղ ախտորոշման արդյունավետ մեթոդ: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում:

Մեթոդը նախատեսում է արյուն վերցնել եւ թույլ է տալիս ըստ ԴՆԹ-ի փոքր մասի, որը կապված է ուռուցքի հետ, հետեւել  խթաղիի, կրծքագեղձի, թոքերի եւ ձվարանների չարորակ նորագոյացության զարգացման սկզբին:

Ախտորոշումը հիմնված է ԴՆԹ-ում մուտացիաների զտման վրա, որոնք առաջացել են օնկոլոգիական գործոններով, գենետիկ այլ փոփոխություններով: «Մենք փորձում ենք խոտի դեզում ասեղ գտնել, այդ պատճառով, երբ ԴՆԹ-ի փոփոխությունը հայտնաբերում ենք, ցանկանում ենք համոզվել, որ դա այն է, ինչը մենք նկատի ունենք»,- ասում է հետազոտության համահեղինակ Վիկտոր Վելկուլեսկուն:

Գիտնականները նոր տեխնոլոգիան փորձարկել են քաղցկեղի վաղ փուլում գտնվող 138 հիվանդների վրա, որի ախտորոշումն այս փուլում դժվար է: Նոր մեթոդով օնկոլոգիական հիվանդություններ են հայտնաբերվել 86 հիվանդների մոտ: Մասնագետները նաեւ ստուգել են 44 առողջ մարդկանց, քաղցկեղի թեստի արդյունքները նրանց մոտ բացասական են եղել:

Գիտնականները ծրագրում են հետագայում թեստային համակարգի փորձեր անցկացնել ավելի մեծ թվով հիվանդների վրա, նաեւ հատուկ ուշադրություն դարձնել օնկոլոգիական հիվանդությունների առաջացման մեծ հավանականությամբ մարդկանց առողջական վիճակի ախտորոշմանը, մասնավորապես՝ ծխողների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում